17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. բերման է ենթարկվել մի քանի անձ


20:26 , 12 նոյեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց Ազատության հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին կրկին հանրահավաք է կազմակերպելու Ազատության հրապարակում:

Հանրահավաքի ավարտից անմիջապես հետո ոստիկանությունը բերման ենթարկեց հանրահավաքի մի քանի մասնակցի:

«Արմենպրես»-ը փորձում է Ոստիկանությունից ճշտել այդ անձանց բերման ենթարկելու պատճառը: