Եթե թուրք հովվին չխփեին, ասելու էին. «Կորչի ռուսական բազան»


17:34 , 1 օգոստոս, 2013

Ու խնդլաուն ո՞րն ա էս հայ-թուրքական սահմանի վրա խփված թուրք հովվի պատմության մեջ. էս ռուսոֆոբերը, որ հիմա ղալմաղալ են հանել, թե բա վա՜յ, ռսներն ուզում են մեզ կռվցնեն թրքերի հե՜տ, էս դիվերսիա՜ էր՝ ուղղված ՀՀ-ի դե՜մ... նույն էմոցիոնալ ու կիսահիստերիկ ֆորմատով բղավելու էին. վա՜յ, հայ-թուրքական սահմանը դարձրել են փլավքամի՜չ, թուրքը ոնց ուզում, մտնո՜ւմ ա, բա էլի խի՞ ենք ռսների՜ն վստահում սահմանը, կորչի ռուսական բազա՜ն... եթե հիմա էդ չոբանին խփած չլինեին:
Պրիչոմ, դեռ փաստ չի, որ չոբանին իրոք խփել են. թուրքերն են ասում, որ վիրավոր ա, իսկ ռուսական սահմանապահ զորքերից ասում են մենակ, որ միջադեպ եղել ա, բայց չեն ասում՝ կպե՞լ են, թե՞ չէ: