Ավարտվեց Իմ Քայլը խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Լենա Նազարյան


18:12 , 12 նոյեմբեր, 2020

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնում է.

Քիչ առաջ ավարտվեց Իմ Քայլը խմբակցության հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում վարչապետը մանրամասն ներկայացրեց նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։ Քննարկել ենք ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերները։ Ազգային ժողովում արդեն իսկ գրեթե վերականգնված է խուլիգանական հարձակման արդյունքում պատճառված վնասը։ Մոտ օրերին խորհրդարանը կշարունակի իր աշխատանքը, որի անելիքները պետք է հիմնովին վերանայվեն նոր իրողություններին համապատասխան՝ երկրում առաջնահերթորեն կայունություն ու անվտանգություն ապահովելու համար։