Նոյեմբերի 10-ով դադարեցնում եմ «Հայփոստ» ընկերության հետ իմ համագործակցությունը. չեմ կարող հանգիստ նայել, թե ոնց են երկիրս հանձնում թուրքին


15:55 , 12 նոյեմբեր, 2020

Սիրելի լրագրողներ, ընկերներ, գործընկերներ, նոյեմբերի 10-ով ես դադարեցրել եմ «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի իմ գործունեությունը:

Իմ մասնագիտական գործունեությունն այս պահին չի համատեղվում իմ խղճի, մտքի, գաղափարական դավանանքի հետ: Ես չեմ կարող «հանգիստ նստել տեղս» ու նայել, թե ոնց են երկիրս հանձնում թուրքին, ես մնում եմ հավատարիմ Անդրանիկ Օզանյանի կողքին կռված իմ նախնու հայկական գենին ու արյանը: Ես ընտրում եմ հայրենիքը, իմ տղան, ում անունն Արամ Մանուկյանի պատվին է դրված, չի՛ ապրելու թուրքի տակ:

«Հայփոստ»-ի թիմում աշխատում են հրաշալի մարդիկ, գործի նվիրյալներ, ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին հետաքրքիր, բեղմնավոր ու հիմնարկի ապագայի համար սրտացավ աշխատանքի համար:

#Հայրենիք_ծախածը_անպատիժ_չի_մնա