14:41 , 12 նոյեմբեր, 2020ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր թվիթերյան էջում արձագանքել է ԼՂ հարցի շուրջ կնքված համաձայնությանը.
«Ռուսաստանի և Թուրքիայի կողմից օժանդակված այն զինադադարի պայմանները, որոնք վերջ են դնում Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված բռնությանը, արդարացի չեն: Թրամփի վարչակազմի բացակայությունն ակնհայտ էր և հանգեցրեց աղետալի հետևանքների Հայաստանի համար:
Ես կոչ եմ արել Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ ամերիկացի համանախագահին աշխատել մեր գործընկերների հետ՝ հասնելու համար արդար և հավասարակշռված, երկարաժամկետ կարգավորման: Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի»: