Aysor.am-ը գրում է․
Ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հարց բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանց հետ խոսելու ժամանակ պետք է օբյեկտիվ իրավիճակը ներկայացնեի, դա նշանակում էր մանրամասներ հաղորդել նաև հակառակորդին, մեր 25 հազար զինվորին շրջափակելու մանրամասներ ներկայացնել նրանց: Խոսատացել եմ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ. անելքները դեռ առջևում են», - մանրամասնեց վարչապետը: