«Հայերը կորցնում են իրենց պատմական հայրենի հողերը, իսկ մենք աչք ենք փակում դրա վրա». Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայե


14:13 , 12 նոյեմբեր, 2020

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր գործընկերների հետ այցելել է Ֆրանսիայում հայկական խորհրդանշական հուշարձանին: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել և կից կատարել հետևյալ գրառումը.

«Ֆրանսիան ահռելի վախկոտություն ցուցաբերեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Հայերը կորցնում են իրենց պատմական հայրենի հողերը, իսկ մենք աչք ենք փակում դրա վրա: Երբ ես պայքարում էի, որպեսզի Հայոց ցեղասպանության հուշարձանի դիմաց տեղադրվի «Չորս որդիներին պաշտպանող հայ մայրը» արձանը, չէի էլ կարող մտածել, որ մեր երկիրը նման պասիվություն կցուցաբերի մի օր:

Ինձ համար շատ կարևոր էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված էթնիկ զտումների զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը:

Ես եղել եմ Ժուլիան Ռավիերի, Սիլվեն Սուվեստրի, Ֆիլիպ Խոզյանի, Դիդիեր Փարաքյանի, Իզաբել Սավոնի և Ժոզեֆ Առաքելի հետ»: