Մի օր չտեսանք, որ ռուս սահմանապահները այդպես ջանասիարաբար սահմանը պաշտպանեին


16:57 , 1 օգոստոս, 2013

Ռուսական սահմանապահ զորքերի զինվորները գնդակահարել են թուրք անզեն հովվի, ով փորձել է գտնել իր կորած անասուններին ու խախտել է հայ-թուրքական սահմանը: Ես ինչքան հիշում եմ, հաճախ են լինում դեպքեր, երբ ընտանի կենդանիների պատճառով խախտվում ա հայ-թուրքական սահմանը, բայց երբեք չեմ հիշում դեպք, երբ էդ տեսակ խախտումների համար մարդ գնդակահարեն: Սրան հակառակ` հաճախ են դեպքերը, երբ հարեւան երկրների քաղաքացիները այդ նույն ռուս սահմանապահների պաշտպանած սահմանը դարձնում են թմրանյութերի, ուրանի ու այլ վտանգավոր նյութերի տեղափոխման տարանցիկ միջանցք: Մի օր չտեսանք, որ այդ կարգի խախտումների ժամանակ ռուս սահմանապահները էդպես ջանասիարաբար սահմանը պաշտպանեին: