ՔՊ կուսակցության գրասենյակում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել օլիգարխների անվտանգության աշխատակիցներին՝ ընդդիմության միջոցառումներում սադրելու համար. Տոնոյան


13:03 , 12 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 17 կուսակցությունների կողմից նախատեսված գործողությունների ընթացքում սադրումներ հրահրելու, խժդժություններ առաջացնելու հստակ հանձնարարական է իջեցված իշխանությունների կողմից, ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում գիշերվա ընթացքում զինվորական համազգեստ և զենք է բաժանվել իշխանության սիրելի օլիգարխների անվտանգության աշխատակիցներին և «Իմ քայլը» խմբակցության մի քանի համակիրների, որպեսզի կոնկրետ սադրիչ գործողություններ իրականացնեն մեր կողմից ձեռնարկվելիք միջոցառումների ընթացքում», - հայտարարեց Իվետա Տոնոյանը։