Երևանի մուտքերի մոտ ոստիկանական ուժեղացված հսկողություն է (Photo)


12:37 , 12 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Հայկական տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հայտարարության հրապարակմանը հետևած բողոքի ակցիաներից, հանրահավաքներից հետո Երևանի մուտքերի մոտ ոստիկանական անցակետեր են տեղադրվել։ Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում։

Հիշեցնենք, որ այսօր ընդդեմ տարածքները հանձնելուն հայտարարված է երթ Մատենադարանից մոտից։ Ազատության հրապարակում երեկ հանրահավաք հրավիրած կուսակցությունների առաջնորդներից շատերը ԱԱԾ կողմից ձերբակալված են։