Բերման են ենթարկվել Արծվիկ Մինասյանը, Արա Հակոբյանը և Արսեն Բաբայանը


12:20 , 12 նոյեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է․

Հենց նոր տեղեկացանք, որ ՀՅԴ-ում նախատեսված ասուլիսից առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արծվիկ Մինասյանին, «Ազգային օրակարգ» կուսացության նախագահ Արա Հակոբյանին եւ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանին։

Նրանք ստանձնել էին իրենց՝ ձերբակալված կուսակիցների գործը եւ պատրաստվում էին այսօր ղեկավարել երթն ու բողոքի ակցիան։