Ռուս խաղաղապահների բրիգադն ավելի քան 300 կմ երթով շարժվել են Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ. РИА Новости


09:27 , 12 նոյեմբեր, 2020
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ուղարկված ռուսական խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը, ավելի քան 300 կիլոմետր երթ իրականացնելով Հայաստանի տարածքով, հասել է Գորիս քաղաք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ ՊՆ-ին:
 
«Շարասյունը ներառում է ավելի վաղ Ռուսաստանից «Էրեբունի» օդանավակայան բերված զրահամեքենաներ, փոխադրամիջոցներ, նյութատեխնիկական աջակցություն», - նշում են ՌԴ ռազմական գերատեսչությունից:

Կոնտինգենտը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից, որոնք խաղաղապահ առաքելություններ կատարելու համար հատուկ պատրաստություն են անցել: Ստորաբաժանումները հագեցած են ժամանակակից զենքերով, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում `ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ մեքենայով, «Tigr» և «Typhoon» զրահամեքենաներով: