ԱԱԾ տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում


02:54 , 12 նոյեմբեր, 2020

Հայաստանի Հանրապետության  ազգային անվտանգության ծառայությունը հերքում է ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տարածված տեղեկությունը։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի՝ սրտի նոպայով հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Ավելին, ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Աբազյանն ընդամենը դիմել է առողջապահական հաստատություն՝ ընթացիկ բուժզննում անցնելու նպատակով և ներկա պահին գտնվում է աշխատավայրում ու ամբողջական ծավալով իրականացնում է իր գործառույթները»,- ասված է հաղորդագրության մեջ: