16:24 , 1 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Էդվարդ Սնոուդենը լքել է «Շերեմետևոյի» տարածքը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով օդանավակայանի ներկայացուցչին:
Նա ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում: ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը նրան տեղեկանք է տվել, որը թույլ է տալիս նրան հեռանալ «Շերեմետևոյի» տարածքից՝ հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
«Ես հենց նոր նրան փոխանցեցի ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության փաստաթղթերը: Դրանք նրան թույլ են տալիս լքել տարանցման գոտին»,- ասել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան: