Հանրահավաքի նախաձեռնողներն ու մասնակիցները շարժվեցին դեպի Ազգային ժողով. պահանջում են արտահերթ նիստ


16:30 , 11 նոյեմբեր, 2020

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կառավարության շենքի դիմացից շարժվում են դեպի Ազգային ժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 17 կուսակցության անդամները պահանջում են խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնել ու քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

«Պահանջում ենք, որ ԱԺ-ն առաջիկա ժամերին հրավիրի արտահերթ նիստ և շատ արագ լուծի վարչապետի պաշտոնանկության հարցը: Հիմա ես առաջարկում եմ, որ բոլորս շարժվենք դեպի Ազգային ժողով ու պահանջենք արտահերթ նիստ»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: