15:44 , 11 նոյեմբեր, 2020Panorama.am-ը գրում է․
«Այսօր հայ ժողովուրդը, համյան հայությունը ունի մեկ կարևոր նպատակ՝ փրկել Արցախը»,- Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ունեցած ելույթում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Արցախը փրկելու համար պետք է սկսել ազգային ազատագրական պայքար։
«Այս պահին ձևավորում ենք հայրենիքի փրկության կոմիտե։ Ողջ հայ ժողովորդին, համայն հայությանն ասում ենք՝ ոտքի կանգենք, փրկեք Արցախը։ Արցախը փրկելու համար կա մեկ գլխավոր խոչընդոտ, նրա անունը Նիկոլ է։ Պետք է արագ, անհապաղ ազատվել Նիկոլից, ազգի չարիքից»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նա շեշտեց, որ սա անձերի պայքար չէ, իշխանության համար պայքար չէ, կուսակցական պայքար չէ, Արցախը փրկելու պայքար է։
«Թուրքի առաջ կզած Հայաստանի ղեկավարը պետք է հեռանա։ Այս մի կինն իր տունն է ուզում Հադրութ, մյուսը՝ Ասկերանում, Նիկոլ, տուր այս մարդկանց տները»,- ասաց Ի.Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Արցախը փրկելու համար երկու կարևոր գործողություն կա՝ պետք է ազատվել Արցախը հանձնող իշխանություններից, պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։