«Փաշինյանի իշխանության հեռացում օր առաջ». Վանեցյանը միացավ ցուցարարներին


13:02 , 11 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Ազատության հրապարակում ցուցարարներին միացավ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Լրագրողի հարցին, թե ո՞րն է հանրահավաքի օրակարգը, Վանեցյանը պատասխանեց.

«Փաշինյանի իշխանության հեռացում օր առաջ:

Թեև ոստիկանությունը բերման է ենթարկվում Ազատության հրապարակում հավաքվածներին, սակայն ցուցարարները հավաքվում են Հյուսիսային պողոտայի հատվածում և հարակից տարածքներում: