Ոստիկանութունն անցնել է գործի․ քաղաքացիներին բերման են ենթարկում


12:49 , 11 նոյեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է․

Այսօր ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրվել է  հանրահավաք, ուր  ներկայացվելու է ստեղծված իրավիճակից ելքը։ Արդեն հավաքվել են հանրահավաքի քաղաքացիները։ 

Ոստիկանությունն էլ արդեն անցել է գործի, այնտեղ ներկա քաղաքացիներին բերման են ենթարկում։ Քիչ առաջ բերման է ենթարկվել նաեւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

Քիչ առաջ էլ Երեւանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը տեղեկացրեց․ «Ժողովուրդ,դուրս եկեք,հենց նոր կալանավորեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Ազատության հրապարակից,կալանավորում են նաև ԲՀԿ պատգամավորներին։Շուտ արեք,էս դավաճան հող հանձնողը անցել ա ստոր,սրիկա գործողությունների»։