Օդանավակայանից Երևան ճանապարհին ոստիկանությունը ստուգում է բոլոր մեքենաները, Երևանում հանրահավաք է սպասվում


12:35 , 11 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Այսօր՝ 13:00-ին քաղաքական 17 ուժ Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ընդդեմ Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որոշմանը:

Aysor.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Զվարթնոց օդանավակայանից Երևան տանող ճանապարհին ոստիկանությունը խիստ ստուգումներ է իրականացնում, առանց բացառությամբ ստուգվում են բոլոր մեքենաները, բեռնախցիկները:

Ոստիկանները Aysor.am-ին ասացին, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: