Ոստիկաններն Ազատության հրապարակում լրատվամիջոցներին արգելել են հանրահավաքի լուսաբանման համար տեխնիկա տեղադրել (Photo)


12:25 , 11 նոյեմբեր, 2020

Այսօր՝ 13:00-ին, քաղաքական 17 ուժ Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել ընդդեմ Արցախի տարածքների հանձնման ու Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ փաստաթղթի ստորագրության:

Լրատվամիջոցները նախապատրաստվում են ակցիայի հեռարձակմանը, սակայն ոստիկանությունը նրան խնդրել է ազատել տարածքը և արգելել է տեղադրել լրատվամիջոցների տեխնիկան: Լրագրողներն այս պահին հեռացել են տարածքից: