Անհայտ անձինք վնասել են «Սորոս»-ի գրասենյակի պատուհանները, դռները և կոտրել են կահույքը. Ոստիկանություն


11:43 , 11 նոյեմբեր, 2020
Նոյեմբերի 10-ին՝ ժ.09.45-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժ.03.00-ին անհայտ անձինք, դիտավորությամբ վնասել են Թումանյան փողոցի 2-րդ փակուղի 7/1 հասցեում գտնվող նշված գրասենյակի պատուհանների ապակիները, դռները և կոտրել են կահույքը։ Այս մասին հաղորդեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
 
Վնասի չափը պարզվում է:Նախապատրաստվում են նյութեր։
 
Նշենք, որ նշված հասցեում «Սորոս»-ի գրասենյակն է։