«Մենք դեռ չենք կարող մեկնաբանել հրադադարի կոնկրետ մանրամասները»․ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ


09:18 , 11 նոյեմբեր, 2020

Amerikayidzayn.com-ը գրում է․

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը Լեռնային Ղարաբաղի նոր զարգացումների մասին ասել է. «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքովբռնության աճը և մարդկային կյանքերի կորուստը: Մենք ի գիտություն ընդունեցինք Ռուսաստանի միջնորդությամբպայմանավորված գործողությունները դադարեցնելու մարտերը և շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նորպայմանավորվածության եւ դրա իրականացման մանրամասների մասին, դրանց իրագործման ընթացքում:

Չնայած մենք ուրախ ենք տեսնել բռնության ավարտը, մենք դեռ չենք կարող մեկնաբանել հրադադարի կոնկրետմանրամասները կամ դրան հաջորդող քայլերը: Ցանկացած հարց, թե ինչպես են կողմերը ընկալում նորպայմանավորվածությունները, պետք է ուղղված լինեն նրանց»: