Ո՞ւր միանգամից անհետացան 20 տարիները. Մարկ Սաղաթելյանը ուրախանում է, հուզվում և արտասվում. Տեսանյութ


15:01 , 1 օգոստոս, 2013

Ո՞ւր միանգամից անհետացան 20 տարիները. Մարկ Սաղաթելյանը ուրախանում է, հուզվում և արտասվում (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Հայտնի հեռուստահաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի մահը երեկվանից ցնցել է ողջ իրական ու վիրտուալ տարածքները։ Սոցիալական ցանցում նրա ընկերները, մտերիմները, երկրպագուները խորը վիշտ են ապրում 42-ամյա տաղանդավոր Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան համար:

Մայիսի 8-ին՝ հայկական KBH-ի 20 ամյակից առաջ Մարկ Սաղաթելյանը Facebook-ում կիսվել էր իր տպավորություններով, թե ինչպես երբ КВН ЕрМИ-ի թիմով հավաքվել և սկսել են սցենարներ գրել ելույթի համար 20 տարի անց՝ բոլորն արդեն երիտասարդ չեն, դարձել են հասուն մարդիկ, և տարակուսանք էր հայտնել՝ իսկ ո՞ւր միանգամից անհետացան 20 տարիները: Մարկը նկարագրում է, թե ինչպես իրենք դեռ 20-ամյա տղաներ վերարկուով և տաք բաճկոններով Фуджика-ի մոտ տաքացնում էին իրենց ձեռքերը, որ հնարավոր լիներ ցուրտ 92-ին գրել… մոմի լույսի տակ. «Բայց հենց այդ ժամանակ էր մեզ մոտ ստացվում գրել լավագույն հումորները և սցենարները, հենց այդ ժամանակ մենք անհաղթ խումբ էինք՝ КВН ЕРМИ: Եվ այսօր ես հասկացա, որ հենց այն ժամանակ՝ 20 տարի առաջ, մենք իսկապես երջանիկ էինք. շնորհակալություն ընկերներ նորից այդ զգացումը վերապրելու համար»,- գրել էր Մարկ Սաղաթելյանը: