Խնդրում եմ նշեք մի երկիր, որտեղ տապալված բանակի, պատերազմ տապալած պաշտպանության նախարարը հանգիստ շարունակի պաշտոնավարել, անգամ խոսել իր ապագա գործունեությունից. Հայկ Մարտիրոսյան


02:37 , 11 նոյեմբեր, 2020
Խնդրում եմ ինձ հուշեք մի երկիր, որտեղ, ասենք, իր կառույցում տնտեսական տապալման համար պաշտպանության նախարարը չհեռացվի պաշտոնից:
Հիմա խնդրում եմ նշեք մի երկիր, որտեղ տապալված բանակի, պատերազմ տապալած պաշտպանության նախարարը հանգիստ շարունակի պաշտոնավարել, անգամ խոսել ապագա իր գործունեությունից, երբ իր արդեն անցյալ գործունեության ընթացքում սեփական բանակն ու երկիրը կապիտուլիացիայի է գնացել:
Ցույց տվե´ք ինձ մի երկիր, որտեղ այնքան թքած ունեն ժողովրդի վրա, որ նման բան է եղել:
Բերեք մեկ օրինակ: Խնդրում եմ` միայն մեկ օրինակ: