Կառավարության դիմաց քաղաքացիները պահանջում են չեղարկել Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը. նրանց մի մասը շարժվեց դեպի ԱԺ


20:27 , 10 նոյեմբեր, 2020

Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի կետերի դեմ բողոքող քաղաքացիների մի մասը քայլերթով շարժվեց ԱԺ։

Նշենք, որ Կառավարության դիմաց երեկ գիշերվանից մենկարկած բողոքի ակցիաները շարունակվում են՝ պահանջելով չեղարկել Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը, որով Արցախում հողեր են զիջվում: