Էլ ի՞նչ ռազմական դրության մասին է խոսքը, եթե պատերազմ չկա


19:28 , 10 նոյեմբեր, 2020
Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված խայտառակ փաստաթղթով պատերազմն ավարտվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01։00-ին, այդ դեպքում էլ ի՞նչ ռազմական դրության մասին է խոսքը, եթե պատերազմ չկա։
Եթե ՀՀ Ոստիկանությունը հղում է անում ռազմական դրությանը՝ նշելով, որ դրա շրջանակներում հավաքներ չի թույլատրվում անցկացնել, ապա ՀՀ ոստիկանությունն, ինչպես բոլոր հայերը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված դավաճանական հայտարարության հետ։
Այդ դեպքում, ոստիկանությունը պարտավոր է ապահովել ՀՀ քաղաքացիների և պետության շահերը՝ պատասխանատվության ենթարկելով պետական դավաճանություն կատարած անձին, եթե ինչ-ինչ պատճառներով դա չի կարող անել, ապա դա կանի հայ ժողովուրդը։