Տեղյակ չեմ եղել. Կոմանդոսը՝ տարածքային որոշման ու նոյեմբերի 7-ից Շուշին հայկական կողմինը չլինելու մասին


12:51 , 10 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Դուք հասկանում եք չէ՞ Շուշին ինչ է ինձ համար, ձեզ համար, ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

«Չեմ ուզում խնդիրներ ստեղծենք իրար համար: Ժամանակ է պետք: Չպետք է թողնենք՝ կեղտը դուրս գա ջրի երես ու ղեկավարի մեզ», - ասաց նա:

Տեր-Թադևոսյանի խոսքով՝ տարածքային որոշման մասին իրեն չեն տեղեկացրել, տեղյակ չի եղել նաև, որ նոյեմբերի 7-ից Շուշին այլևս մերը չէ: