Քաղաքացիները ԱԺ բակում պահանջում են չեղարկել Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը․ ուղիղ


11:44 , 10 նոյեմբեր, 2020

Քաղաքացիները մուտք էին գործել ԱԺ շենք և նիստերի դահլիճում պահանջում էին չեղյալ համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը։ Կարճ ժամանակ անց նրանք դուրս եկան ԱԺ բակ, որտեղ շարունակեցին իրենց բողոքը նույն պահանջով։

Հիշեցնենք նաև, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել այն մասին, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։

«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- գրել էր վարչապետը։