Այսպիսի որոշում ստորագրել եմ, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտության մասին. Փաշինյան


11:27 , 10 նոյեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Եթե այդ հայտարարությունը չստորագրվեր և ռազմական գործողությունները դադարեցնելու որոշում չկայացվեր, կստացվեր, որ խոսվել է մի բովանդակություն, որը ռազմական գործողությունների դադարի չի բերել, բայց մարտունակության նվազման է բերել, Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսպիսի որոշում ստորագրել եմ, երբ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտության մասին։ Այսինքն՝ ասվել է՝ մենք ունենք խնդիրներ, որոնք չեն լուծվում», - ասաց Նիկոլ Փաշինյանը