Երես թեքելով Ռուսաստանից, աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման և հայերի հերթական սպանդի վրա՝ Եվրոպան ու Ֆրանսիան լքեցին իրենց քույր Հայաստանին՝ ի շահ թուրքական ռեժիմի


10:42 , 10 նոյեմբեր, 2020

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Երես թեքելով Ռուսաստանից, աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման և հայերի հերթական սպանդի վրա՝ Եվրոպան ու Ֆրանսիան լքեցին իրենց քույր Հայաստանին՝ ի շահ թուրքական ռեժիմի: Պատմությունը չի մոռանա այս վախկոտությունը»: