ՀՀ ԶՈՒ-ն ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ իրականացնելու է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը. ՀՀ ՊՆ


08:14 , 10 նոյեմբեր, 2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ս.թ. նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած ՀՀ ԶՈՒ-ն ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ իրականացնելու է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։