13:47 , 1 օգոստոս, 2013
«Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները երեկվա բաց քննարկման ժամանակ ակնհայտ ցույց տվեցին, որ նրաց մեջ կան մարդիկ, որոնք փորձում են երիտասարդական այդ նախաձեռնությունը օգտագործել քաղաքական նկատառումներով, և որ նրանց սկսել են ուղղորդել: Նրանց նպատակը ամենևին էլ տրանսպորտի թանկացման համար պայքարը չէ, և փորձում են բրենդ դարձած շարժումը ուղղորդել: Ցավոք, այդ երիտասարդներից շատերը չեն հասկանում, որ իրենց օգտագործում են: Անհրաժեշտ է, որ երիտասարդները գիտակցեն, թե ուր է գնում այդ նախաձեռնությունը, և որտեղ է թաքնված շան գլուխը: Հայտնի խոսք կա` հեղաշրջում անում են երիտասարդները, օգտվում են սրիկաները: Մի թույլ տվեք, որ ձեր նպատակասլաց պայքարը վերածեն բարդակի և խուժանության, դուք արդեն հասել եք Ձեր արդյունքին: