Ես ոչ թե գնացել և բանակցային ժառանգությունը վերցրել եմ, այլ փորձել եմ անել ամեն ինչ, ինչ հնարավոր է. ՀՀ վարչապետ


04:54 , 10 նոյեմբեր, 2020
Ես ոչ թե գնացել և բանակցային ժառանգությունը վերցրել եմ, այլ փորձել եմ անել ամեն ինչ, ինչ հնարավոր է: Մեր բանակը մի ամսից ավելի պատվով կռվում է՝ կրելով անթիվ զրկանքներ, ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծնկի եմ գալիս բոլոր նահատակների, նրանց հայրերի, մայրերի, կանանց, երեխաների առաջ: Ես նրանցից ներողություն եմ խնդրում, որ չենք կարողացել իրենց գործը շարունակել պատշաճ մակարդակով: Բայց մենք այս որոշումը կայացրել ենք՝   հաշվի առնելով ռազմական իրադրությունը», - ասաց վարչապետը: