Իմ խիղճն, պատիվն ու ուսադիրներները պարտադրում են ասել, որ ձեզ ամենավերջին քֆուրն էլ է քիչ. Արմեն Աշոտյան


03:49 , 10 նոյեմբեր, 2020

Զորակոչված եմ։ Մի ամիս է՝ բանակում եմ։ Արդեն 21 օր է, ինչ հեռախոսս առգրավել եք:

Ատամներս կռճտացնելով՝ այս օրերին լռել եմ՝ պահելով օրենքն ու աղոթելով Աստծուն։

Այսօր լռելն այլեւս անհնար է, իմ խիղճն, պատիվն ու ուսադիրներները պարտադրում են ասել, որ ձեզ ամենավերջին քֆուրն էլ է քիչ, նզովքի ենթարկվեք սրա հետեւում կանգնած բոլորդ՝ ձեզ ղեկավարող վիժվածքներից մինչեւ վերջին անուղեղ հայվան։

Ներեք մեզ, տղերք, եթե կարող եք...

Սենց չի մնալու, չի կարող մնալ, չպիտի մնա։