Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով կան վիրավորներ


01:31 , 10 նոյեմբեր, 2020

Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։

Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։

Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։

ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ։