Անիծվե’ք դուք՝ Նիկոլ և ոհմակ...Ստորագրեց։ 7 շրջանները տվեց: Շուշին տողատակով տվեց. Միքայել Մինասյան


00:57 , 10 նոյեմբեր, 2020
Ստորագրեց։
7 շրջանները տվեց:
Շուշին տողատակով տվեց:
Ոչ մի բառ Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջանների կորցրածը վերադարձնելու մասին։
Ոչ մի բառ Արցախի Հանրապետության ապագայի մասին։
Ոչ մի բառ հայ ժողովրդի ապրելու իրավունքի մասին։
44 օր բանակը հերոսաբար կռվում էր: Նիկոլն ու ոհմակը խաբում էին ժողովրդին, մոլորեցնում էին «հաղթանակի» մասին լուրերով, որպեսզի անեին սա:
Փառահեղ հաղթանակից ծնկաչոք պարտություն՝ ընդամենը 2.5 տարում։
Անիծվե’ք դուք՝ Նիկոլ և ոհմակ...