Բաքուն ընդունեց, որ խոցել է Հայաստանում ռուսական ուղղաթիռը


21:38 , 9 նոյեմբեր, 2020

Lragir.am-ը գրում է․

Բաքուն ընդունել է, որ սխալմամբ խոցել է ռուսական ուղղաթիռը: Հիշեցնենք, որ ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, «Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում»: