Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերվել են նռնակներ, փամփուշտներ ու հրացան․ ՀՀ ոստիկանություն (Video)


15:54 , 9 նոյեմբեր, 2020

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։

Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Միջոցառումները շարունակվում են։