Երևանի թիվ 189 դպրոցում իրականացվելու է էլեկտրաշչակի փորձարկում. ԱԻՆ


12:37 , 9 նոյեմբեր, 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:30-ին փորձարկվելու է Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի էլեկտրաշչակը:

«Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։