Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղի հարցով․ ԶԼՄ-ներ


10:50 , 9 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար: Այս հայտարարությունը երկուշաբթի արել է CNN Turk հեռուստաալիքը` վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Դրա տվյալներով` Թուրքիայի նախագահն այս առաջարկը հնչեցրել է Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 7-ին: