«Ադրբեջանական ուժերը շարունակում են գնդակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները, ես հայերի կողմից եմ, քանի որ նրանք վճռականորեն հակազդում են այս ապօրինի ագրեսիային». Ֆրանկ Փալոն
10:50 , 9 նոյեմբեր, 2020
Ֆրանկ Փալոնն իր թվիթերյան էջում գրում է.
«Ադրբեջանական ուժերը շարունակում են գնդակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները այնպիսի վայրերում, ինչպիսիք են Շուշին և Ստեփանակերտը, բայց փաստերը ցույց են տալիս, որ հայկական պաշտպանությունը շարունակում է պահպանվել: Ես հայերի կողմից եմ, քանի որ նրանք վճռականորեն հակազդում են այս ապօրինի ագրեսիային»: