«Ամերիկացիներն արժանի են արդար ընտրությունների»․ Մելանյա Թրամփը կոչ է արել ձայների ազնիվ հաշվարկ ապահովել


09:53 , 9 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կոչ է արել պաշտպանել ժողովրդավարությունը և ապահովել նախագահական ընտրություններում ձայների ազնիվ հաշվարկը։

«Ամերիկացիներն արժանի են արդար ընտրությունների։ Յուրաքանչյուր օրինական, բայց ոչ անօրինական, ձայնը պետք է հաշվարկվի։ Մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարությունը լիակատար թափանցիկության միջոցով»,- Twitter-ում գրել է ԱՄՆ առաջին տիկինը։

Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Դրանց արդյունքներով ընտրվում են նախագահը, փոխնախագահը, Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր և ՏԻՄ ներկայացուցիչներ: 

Ամբողջական հհոդվածը կարող եք կարդալ այստեղ։