Թշնամին կեսգիշերից հետո կասետային հրթիռներ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ


09:45 , 9 նոյեմբեր, 2020

Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։

Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։

Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։