«Մինչ Արթուր Վանեցյանն ու նրա ղեկավարած ջոկատը ռազմաճակատում թշնամուն էին հետ մղում, ներքին թուրքը զբաղված էր լկտի ստերով բանակին թիկունքից հարվածելով ու ազգին պառակտելով». Արսեն Բաբայան


00:13 , 9 նոյեմբեր, 2020

Մինչ Արթուր Վանեցյանն ու նրա ղեկավարած ջոկատը (Արցախում մեզ ասում էին՝ Վանեցյանի սպեցը) ռազմաճակատում թշնամուն էին հետ մղում, ներքին թուրքը զբաղված էր լկտի ստերով բանակին թիկունքից հարվածելով ու ազգին պառակտելով:

Երկու օր առաջ ստիպված էինք հերքել ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած կեղծիքը, թե իբր շարքից հանել են «Հայրենիք» զորախումբը, հիմա ստիպված ենք նույնն անել ներքին թշնամու պարագայում, որը միտումնավոր կերպով պարտվողական տրամադրություն ու կեղծիք է տարածում:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, հորդորում եմ զբաղվել պառակտիչներով ու ֆեյքային հարձակումներ կազմակերպողներով: Իսկ դրանց ու դրանց տերերին նախազգուշացում՝ դուք սա չեք մարսելու, որովհետև մինչ ՏՂԵՐՔԸ սահման են պահում կենաց-մահու կռիվ տալով, դուք շակալություն եք անում՝ հորինված ստեր տարածելով:

Տղա եղեք:
#Հաղթելու_ենք