Սա մշակութային պատերազմ է, և ամեն Անդրանիկի կողքին պիտի ունենանք Կոմիտաս. Արոնյանը «Մատ տեռորին» շախմատի սեանսին (Video)


21:44 , 8 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հնչյունների ուղեկցությամբ Երևանի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում շախմատի չեմպիոններն են: «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման նախաձեռնությունը Լևոն Արոնյանին է:

«Մենք գիտենք, որ 21-րդ դարի ամենամեծ խնդիրը ահաբեկչությունն է, և Հայաստանն էլ դարձել է ռուբիկոնը, և մենք պետք է ամեն ինչ անենք: Սա միայն հայ ժողովրդի պայքարը չէ, սա միայն մեր գոյության հարցը չէ, սա գոյության հարց է թե՛ հայ, թե՛ համաշխարհային մշակույթի»,- ասաց Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Նրան էր միացել նաև արցախցի գրոսմայստեր, մինչև 18 տարեկանների պայքարում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մանուել Պետրոսյանը: 2020 թվականի Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած տեռորին շախմատի չեմպիոնները պատասխանում են մշակույթով:

«Փորձում ենք կոչ անել միջազգային հանրությանը, որպեսզի ուշադրություն դարձնեն այն ամենին, ինչ կատարվում է այսօր մեր երկրում, դա դուրս է մարդասիրական կանոններից»,- ասաց հայ շախմատիստ, գրոյսմաստեր Մանուել Պետրոսյանը:

Շախմատիստներն անցկացրին միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխայի հետ։ Խոստովանում են՝ երեխաները փորձառու են, իսկ նրանցից ոմանց հաղթելը՝ շատ կասկածելի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ