Պետք էարժանի լինել այն հողին, որի համար այսքան թանկ ենք վճարում․ Տիգրան Աբրահամյան


21:39 , 8 նոյեմբեր, 2020

Յուրաքանչյուրս մեր պարտքը կատարելիս միշտ պետք է լինենք մեր զոհված տղերքի ընտանիքների կողքին։

Պետությունն իր անելիքը կանի, մենք՝ յուրաքանչյուրս, պարտավոր ենք այսօր, վաղը և ընդմիշտ լինել բոլոր այն մարդկանց ընտանիքների կողքին, սատարել նրանց, ովքեր պատերազմում տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը։

Դա մեր հավերժ պարտքն է։

Առհասարակ, պետք է մեր կյանքը փոխենք, պետք է լրիվ այլ կյանքով ապրենք, արժանի լինել այն հողին, որի համար այսքան թանկ ենք վճարում։