Մելանի Թրամփը «րոպեներ է հաշվում» մինչեւ ապահարզանը


22:01 , 8 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարտություն է կրել նախագահական ընտրություններում, սակայն կարո՞ղ է արդյոք նա զրկվել նաեւ իր տիկնոջից, գրում է Daily Mail պարբերականը:

Ասում են, որ Մելանի Թրամփը լաց է եղել, երբ իր ամուսինը հաղթանակ է տարել 2016 թվականին, իսկ նրա ընկերներից մեկն ասել է. «Նա չէր ակնկալում, որ Դոնալդ Թրամփը կհաղթի»:

Նյու Յորքից Վաշինգտոն տեղափոխությանը նա սպասել է հինգ ամիս, քանի որ նրանց որդի Բերոնը պետք է ավարտեր դպրոցը:

Սակայն Մելանի Թրամփի նախկին օգնական Սթեֆանի Վոլկոֆը հայտարարել է, որ ԱՄՆ առաջին տիկինն անցկացրել է բանակցություններ հետամուսնական համաձայնագրի կնքման շուրջ, որպեսզի Բերոնը ստանա Թրամփի կարողության մասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ