Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 245 երեխա


10:45 , 8 նոյեմբեր, 2020

2020 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 245 երեխա՝ 122 տղա եւ 123 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, նորածիններից երկուսը լույս աշխարհ են եկել ռազմական գործողությունների հետեւանքով Արցախից Գեղարքունիք տեղափոխված ընտանիքներում։

Մարտունու ծննդատանը ծնվել է 148 երեխա, Գավառի, Սեւանի բժշկական կենտրոններում՝ համապատասխանաբար 41 և 35, Վարդենիսի հիվանդանոցում՝ 18, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 3։