Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Ղարաբաղյան հակամարտությունում Սիրիայից ու Լիբիայից ծայրահեղականների ներգրավելու մասով


18:38 , 7 նոյեմբեր, 2020

Analitik.am-ը գրում է.

Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ նախագահներն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի վճռականության մասին՝ դրա բոլոր դրսևորումներով հանդերձ:

Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Ղարաբաղում մարտական գործողությունների շարունակվելու ու հակամարտությունում Սիրիայից ու Լիբիայից ծայրահեղականների ներգրավելու մասով:

ՌԴ ղեկավարը հաստատել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Մինսկի խմբի շրջանակներում: