Մի քանի օրով եկավ Երևան, որ էլի վերադառնա, չհասցրեց. կորոնավիրուսից մահացել է բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանը


18:09 , 7 նոյեմբեր, 2020

Բժիշկ Նորիկին վերջին անգամ հրաժեշտ տալուց նկարեցի, ասացի. «քեզանից բարևներ տանեմ»...

Դաշնակցական գումարտակը անհնար է առանց դոկոտորի պատկերացնել: Արցախյան առաջին պատերազմն անցկացրեց կռվի դաշտում, որպես զինվոր և բժիշկ: Արցախում էր ապրիլյան պատերազմի օրերին: Արցախ մեկնեց այս պատերազմի առաջին օրվանից: Մի քանի օրով եկավ Երևան, որ էլի վերադառնա: Չհասցրեց: Ինչ չկարողացավ անել թուրքի գյուլլեն, արեց հիվանդությունը: Անարդար ճակատագիր....